«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Նիկիցա Ելավիչի հասցեին:
Ելավիչի համար անհաջող մրցաշրջանից հետո լուրեր հայտնվեցին, որ խորվաթ հարձակվողը ցանկանում է հեռանալ «Գուդիսոն Պարկից»: Սակայն Ռոբերտո Մարտինեսը, ով նոր է ստանձնել «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնը, ամբողջովին վստահում է Ելավիչին:
«Բլեքբեռնի» հետ կայացած երեկվա ընկերական խաղում Ելավիչը դուրս եկավ փոխարինման և գոլի հեղինակ դարձավ, ինչն էլ մերսիսայդցիներին օգնեց հաղթանակ տանել:
-Կարծում եմ՝ նա (Ելավիչը) ֆանտաստիկ աշխատանք կատարեց: Նա շատ վտանգներ ստեղծեց առջևի գծում, ինչն էլ հաճելի էր:
Հիանալի է, երբ դու թիմում ունես Նիկիցա Ելավիչ, Արունա Կոնե և Վիկտոր Անիչեբե,- evertonTV-ին հայտնել է Մարտինեսը: