Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն առանձնացրել է թիմի նորեկ Գարեթ Բերրին:
Տրանսֆերային պատուհանի վերջին օրը փորձառու Բերրին «Մանչեսթեր Սիթիից» վարձավճարով տեղափոխվեց «Գուդիսոն Պարկ»: Չի բացառվում, որ մրցաշրջանի ավարտին անգլիացի կիսապաշտպանը մերսիսայդցիների հետ մշտական պայմանագիր ստորագրի:
«Էվերթոնում» Գարեթի առաջին խաղը հաջող ստացվեց, ինչն աննկատ չմնաց Մարտինեսի կողմից:
-Դա ուղղակի մաստեր-կլաս էր: Մի մոռացեք, որ նա երկար ժամանակ չէր խաղացել: Գարեթը յուրահատուկ ֆուտբոլիստ է, և ես շատ ուրախ եմ նրան մեր ակումբում տեսնելու համար: Նա հիանալի էր համագործակցում Լեոն Օսմանի հետ: Բերրին մեծ դեր ունեցավ այն գործում, որ մենք գնդակ բաց չթողեցինք,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: