«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը հայտարարել է, որ չի խանգարի Ռոբերտո Մարտինեսին, եթե նա որոշի գլխավորել «Էվերթոնը» և խաղացողներ գնել «Ուիգանից»:
Անգլիայի գավաթի հաղթողի` Պրեմիեր Լիգայից դուրս մնալու հետ կապված, սպասվում է, որ մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստներ կհեռանան ակուբից այս ամառ:
Խոսվում է այն մասին, որ Մարտինեսը, ով այս շաբաթ կգլխավորի «Էվերթոնը», կարող է իր հետ տանել պաշտպան Անտոլին Ալկարասին, կիսապաշտպաններ Ջեյմս Մաքարթիին և Կալում Մակմանամանին:
-Եթե «Էվերթոնը» ցանկանում է գնել մեր խաղացողներից որևէ մեկին հարմար գումարով, մենք պատրաստ ենք մտածել դրա շուրջ: Որևէ արգելք չկա: Դա կլիներ անարդար և ես չեմ հավատում նման բաներին:
Նորմալ է, որ որոշ ֆուտբոլիստներ ցանկանում են հանդես գալ Պրեմիեր Լիգայում, և ես նրանց դրանում չեմ մեղադրում: Ֆուտբոլիստներն ունեն պայմանագրեր, բայց երբեմն մեկ-երկուսը ցանկանում են հեռանալ, և դա չես կարող կանգնեցնել: Խաղացողը մնում է խաղացող, և ես հավատում եմ ազատությանը ֆուտբոլում: Բայց մենք շատ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր նվիրված են «Ուիգանին», դրա համար էլ կսպասենք,-Ուիլանի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: