• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբերտո Մարտինեսն իրավունք կունենա գնել «Ուիգանի» խաղացողներից

Ռոբերտո Մարտինես«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը հայտարարել է, որ չի խանգարի Ռոբերտո Մարտինեսին, եթե նա որոշի գլխավորել «Էվերթոնը» և խաղացողներ գնել «Ուիգանից»:

Անգլիայի գավաթի հաղթողի` Պրեմիեր Լիգայից դուրս մնալու հետ կապված, սպասվում է, որ մի շարք տաղանդավոր ֆուտբոլիստներ կհեռանան ակուբից այս ամառ:

Խոսվում է այն մասին, որ Մարտինեսը, ով այս շաբաթ կգլխավորի «Էվերթոնը», կարող է իր հետ տանել պաշտպան Անտոլին Ալկարասին, կիսապաշտպաններ Ջեյմս Մաքարթիին և Կալում Մակմանամանին:

-Եթե «Էվերթոնը» ցանկանում է գնել մեր խաղացողներից որևէ մեկին հարմար գումարով, մենք պատրաստ ենք մտածել դրա շուրջ: Որևէ արգելք չկա: Դա կլիներ անարդար և ես չեմ հավատում նման բաներին:

Նորմալ է, որ որոշ ֆուտբոլիստներ ցանկանում են հանդես գալ Պրեմիեր Լիգայում, և ես նրանց դրանում չեմ մեղադրում: Ֆուտբոլիստներն ունեն պայմանագրեր, բայց երբեմն մեկ-երկուսը ցանկանում են հեռանալ, և դա չես կարող կանգնեցնել: Խաղացողը մնում է խաղացող, և ես հավատում եմ ազատությանը ֆուտբոլում: Բայց մենք շատ ֆուտբոլիստներ ունենք, ովքեր նվիրված են «Ուիգանին», դրա համար էլ կսպասենք,-Ուիլանի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հետաքրքիր փաստեր