«Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը շարունակում է պնդել, որ իր թիմը կարող է մնալ Պրեմիեր Լիգայում՝ չնայած երեկ «Սուոնսիից» կրած պարտությանը:
Երեկ երեկոյան «Ուիգանը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Սուոնսիին»: Այս պահին Մարտինեսի թիմը երեք միավորով զիջում է 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլին»:
Այնուամենայնիվ, իսպանացի մասնագետը չի հանձնվում և հավատում է, որ թիմը կպահպանի տեղը Պրեմիեր Լիգայում:
-Մենք դա արել ենք նախկինում և այժմ նույնպես կարող ենք անել: Կարող ենք հյուրընկալվել ցանկացած թիմի և միավորներ վաստակել: Երբեք չենք հանձնվել և չենք պատրաստվում դա անել այս անգամ,- հայտնել է Մարտինեսը:
Նշենք, որ առաջիկա շաբաթ օրն «Ուիգանը» խաղալու է «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի գավաթի եզրափակչում: Անկախ այդ խաղի արդյունքից՝ «Ուիգանն» արդեն ապահովել է տեղը Եվրոպա Լիգայի հաջորդ խաղարկությանը: