«Տոտտենհեմը» մոտ է «Վալենսիայի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոյին ակումբի համար ռեկորդային՝ 18 մլն ֆունտով ձեռբերելուն:
Ակնհայտ է, որ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն այնքան էլ գոհ չէ թիմի հարձակվողներ Էմանուել Ադեբայորից և Ջերմեյն Դեֆոյից:
Այս ամռանը «Տոտտենհեմը» հերթական անհաջող փորձը կատարեց «Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիաոյին ձեռք բերելու համար: Իսկ Կրիստիան Բենտեկեն օրեր առաջ երկարաձգեց պայմանագիրը «Աստոն Վիլլայի» հետ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Տոտտենհեմի» ընտրությունը կանգնել է 28-ամյա Սոլդադոյի վրա: Լոնդոնցիների սպորտային տնօրեն Ֆրանկո Բալդինին արդեն մեկնել է Իսպանիա, որպեսզի ավարտին հասցնի տրանսֆերը:
Ավելացնենք, որ Սոլդադոյի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Լիվերպուլը»: