Իսպանացի հարձակվող Ռոբերտո Սոլդադոն խոստովանել է, եթե երիտասարդ լիներ, ապա կմտածեր «Տոտտենհեմից» հեռանալու մասին:
Նախորդ ամռանը 26 մլն ֆունտով գնելով Սոլդադոյին՝ «Տոտտեհեմը» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը: Սակայն 28-ամյա հարձակվողը դեռ չի արդարացնում սպասելիքները:
«Քարդիֆի» դեմ նախորդ տուրի խաղում Սոլադադոն խփեց Պրեմիեր Լիգայում խաղային իրավիճակից իր երկրորդ գոլը: Ռոբերտոն 4 անգամ էլ աչքի է ընկել 11 մետրանոցից:
-Եթե սա տեղի ունենար, երբ ես 22 տարեկան էի, ապա մեկ ամիս հետո կվերադառնայի տուն, սակայն ես վստահ եմ, որ սա օգտակար փորձ է ինձ համար: Միայն ես եմ մեղավոր, որ լավ մարզավիճակում չեմ, սակայն ամեն ինչ կկարգավորվի: Մենք լավ թիմ ունենք և կարող ենք լավ ավարտել մրցաշրջանը,- ասել է Սոլդադոն: Radio Onda Cero