• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոբի Ֆաուլերը հավանություն է տվել Տուրեի տեղափոխությանը «Լիվերպուլ»

Ռոբի Ֆաուլեր«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը կարծում է, որ իր ակումբը հրաշալի ձեռքբերում է կատարել ի դեմս «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կոլո Տուրեի:

Ինչպես հայտնի է, «կարմիրներն» արդեն համաձայնեցրել են Տուրեի տեղափոխությունը` ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Ֆաուլերը, ով վերջերս արտահայտվել էր Էնդի Քերոլին «Էնֆիլդում» պահելու մասին, հավատում է փորձառու իվուարցու ներուժին:

-Ես բազմիցս խաղացել եմ նրա դեմ, նա ֆանտաստիկ խաղացող է: Ես վստահ եմ, որ նոր ակումբ տեղափոխվելը մի փոքր կխթանի նրան, և նա կցանկանա հաջողության հասնել: Կարծում եմ, որ նա կփորձի դրսևորել իրեն արդեն իսկ մարզումների ժամանակ:

Նայեք նրա խաղամակարդակին «Արսենալում» և «Մանչեսթեր Սիթիում». նա հոյակապ է հանդես գալիս Պրեմիեր Լիգայում: Հուսանք, որ «Լիվերպուլ» տեղափոխվելու հետ նա կպահպանի այդ հիասքանչ  որակները,- «կարմիրների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտնել է Ֆաուլերը:

Հետաքրքիր փաստեր