«Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց երկու շաբաթ հետո Մարկոս Ռոխոն, վերջապես, Անգլիայում աշխատելու թույլտվություն է ստացել:
«Կարմիր սատանաները» 21-ամյա Ռոխոյի տրանֆերը հաստատեցին դեռ օգոստոսի 20-ին, սակայն արգենտինացին մինչ այժմ իր նորամուտը չի նշել Լուի վան Գալի թիմում:
Հաղորդվում էր, որ «Յունայթեդն» այս մրցաշրջանում չի կարողանա օգտվել Մարկոսի ծառայություններից՝ օրենքի հետ վերջինիս ունեցած խնդիրների պատճառով: 2010թ-ին Ռոխոն ծեծկռտուքի էր մասնակցել, ինչի համար նրան մեղադրանք էր առաջադրվել:
Մարկոսին հաջողվել է հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և նա այսօր աշխատանքի թույլտվություն է ստացել: Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածով, ապա Ռոխոն սեպտեմբերի 14-ին կմասնակցի «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղին:
Ավելացնենք, որ «Յունայթեդը» Մարկոսի տրանսֆերի համար «Սպորտինգին» 16 մլն ֆունտ վճարեց: