«Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը ստացել է Մարկոս Ռոխոյի առաջին խորքային բուժզննման արդյունքները: Արգենտինացի պաշտպանը կբացակայի մինչև երեք ամիս:
Մարկոսն ուսի վնասվածքն ստացավ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում, որում «կարմիր սատանաները» պարտվեցին նվազագույն հաշվով: Առաջին բժշկական օգնությունից հետո Մարկոսը դաշտից հեռացվեց պատգարակի օգնությամբ:
Եվ չնայած, որ անձամբ Ռոխոն «Յունայթեդի» երկրպագուներին ոգևորում էր՝ հայտնելով, որ բժիշկների կանխատեսումները սխալ են, ինչպես հայտնում է The Independent-ը, 24-ամյա պաշտպանի մոտ ուսի հոդախախտում է, որի ապաքինման համար կպահանջվի ոչ քիչ, քան վեց շաբաթ: Նախնակական կանխատեսմամբ Մարկոսը «Յունայթեդի» տրամադրության տակ չի լինի մինչև երեք ամիս: