«Ռոման» լեհ դարպասապահ Վոյցեխ Շեսիին մեկ մրցաշրջանով վարձակալելու համար կապնվել է «Արսենալի» հետ:
Ակնհայտ է, որ 2015/16 մրցաշրջանում «զինագործների» դարպասը կպաշտպանի «Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը: Ի տարբերություն Դավիդ Օսպինայի, Շեսնին չի ցանկանում ընդմիշտ լքել «Էմիրեյթսը»:
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը շարունակում է հավատալ Վոյցեխին և վերջինիս դեռ հնարավորություն կտա: Սակայն դժվար թե պահեստայինների նստարանին նստելով 25-ամյա լեհը զարգացնի իր որակները:
Ուստի «Ռոմայի» առաջարկը լավագույն տարբերակն է Շեսնիի համար: