«Վեստ Բրոմվիչի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է մնալ ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում:
Ինչպես գիտենք, Լուկակուի իրավունքները պատկանում են «Չելսիին»: Մինչև «Հոթորնս» տեղափոխվելը` Ռոմելուն պարզապես ժամանակ էր վատնում «ազնվականների» պահեստային նստարանին: Իսկ արդեն «Վեստ Բրոմվիչում» 19-ամյա բելգիացին կանոնավոր կերպով դաշտ է դուրս գալիս, իսկ թիմը պայքարում է եվրոգավաթների համար: Ռոմելուն չի ցանկանում հեռանալ այստեղից նույնիսկ հաջորդ մրցաշրջանում:
-Ես պայմանագիր չունեմ Բենիտեսի հետ: Ըստ իս` վարձակալությունը 1 տարով է: Հուսամ` վարձակալությունս կձգվի ևս մեկ տարի: Կարծում եմ` առաջիկա երկու տարիներին ես պետք է շատ խաղամ:
Ռոմելուն ցանկանում է վերադառնալ միայն այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղալ «Չելսիի» թոփ ֆուտբոլիստների կողքին:
-Իմ նպատակն է` ներգրավվել «Չելսիի» հիմնական կազմում: Այդ իսկ պատճառով «Վեստ Բրոմվիչը» հիանալի վայր է` այդ մարզավիճակին հասնելու համար: Պրեմիեր Լիգայում իմ առաջին տարին է, ես դեռ սովորում եմ, առջևում շատ փորձություններ կան,- ասել է Լուկակուն: