• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոմեոյի նորամուտին մենք պետք է սպասենք մի քանի շաբաթ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ կիսապաշտպան Ռոմեո Լավիայի նորամուտին դեռ մի քանի շաբաթ կա։

Անցած շաբաթ Լավիան, նախապես մերժելով «Լիվերպուլի» առաջարկը, «Սաութհեմփթոնից» տեղափոխվեց «Չելսի» 58 միլիոն ֆունտի դիմաց։

Այնուամենայնիվ, Պրեմիեր լիգայի «Լուտոնի» դեմ խաղից առաջ հայտնի դարձավ, որ 19 ամյա բելգիացին դեռ պատրաստ չէ խաղալ «Չելսիում»՝ ի տարբերություն մեկ այլ նորեկ Մոյսես Կայսեդոյի:

«Մոյսեսը պատրաստ է մեկնարկին, Լավիան դեռ ոչ։

«Այն բանից հետո, երբ ֆիզիոթերապևտները նրան զննեցին, պարզ դարձավ, որ նրան մի քանի շաբաթ կպահանջվի թիմում խաղալու համար: Այժմ նա վերադառնում է մարզավիճակի և փորձում է հասնել թիմին և թիմակիցներին»:

«Ռոմեոյի նորամուտին մենք պետք է սպասենք մի քանի շաբաթ»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։

Հետաքրքիր փաստեր