«Չելսիի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն վնասվածքի պատճառով կբացակայի մինչև մրցաշրջանի ավարտը:
20-այմա իսպանացին վնասվածքը ստացել է շաբաթ օրը «Սանդերլենդի» հետ խաղում:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը ստացած ծնկի վնասվածքի պատճառով Ռոմեուն վիրահատվել է և ապաքինումը կտևի առնվազն կես տարի:
Օրիոլը «Սթեմֆորդ Բրիջ» է տեղափոխվել անցած տարի «Բարսելոնայից»: Այս մրցաշրջանում հասցրել է մասնակցել ինը խաղի: