• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոյ Հոջսոնը բացառել է Ջոն Թերրիի վերադարձը հավաքական

Ջոն Թերրի, Ռոյ ՀոջսոնԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը բացառել է «Չելսիի» ավագ Ջոն Թերրիի վերադարձը հավաքական:

Սան Մարինոյի հետ խաղում Հոջսոնը լուրջ կադրային խնդիրներ ուներ, հատկապես կենտրոնական պաշտպանի դիրքում: Վնասվածքի պատճառով հավաքականին չկարողացան միանալ Մայքլ Դոուսոնը, Ռիո Ֆերդինանդը և Գարի Կեհիլը:

Սակայն Հոջսոնը չհրավիրեց Թերրիին: Մարզիչը հետագայում էլ չի պատրաստվում Թերրիին վերադարձնել միջազգային ելույթներին:

-Ո՛չ, չեմ պատրաստվում: Ես հարգում եմ Թերրիի որոշումը: Նա ավարտել է կարիերան միջազգային խաղերում:

Կարծում եմ՝ մարդիկ սխալ են վարվում, երբ մշտապես խնդրում են մյուսներին վերադառնալ: Հավաքականում լավ ֆուտբոլիստներ կան, ովքեր Ջոնի հեռանալուց հետո ոչ քիչ հանդիպումների են մասնակցել:

Բացի դա, եկեք հարգենք երիտասարդ Քրիս Սմոլինգին և ոչ այդքան երիտասարդ, սակայն փորձառու Ջոլեոն Լեսկոտին: Չէ՞ որ Լեսկոտը Անգլիայի չեմպիոն է, իսկ Սմոլինգը հանդես է գալիս «Յունայթեդի» նման ակումբում,- ասել է Հոջսոնը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր