• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոյ Հոջսոնը գոհ է Լամբերտից

Ռիկի ԼամբերտԱնգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը գովեստի խոսքեր է ասել հավաքականում իր նորամուտը նշած Ռիկի Լամբերտի հասցեին, ում խփած գոլը Շոտլանդիայի հետ խաղում հաղթանակ պարգևեց «երեք առյուծներին»՝ 3:2:

«Ուեմբլիում» կայացած երեկվա խաղում Լամբերտը դաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսում՝ փոխարինելով Ուեյն Ռունիին: «Սաութհեմպտոնի» հարձակվողն իրեն լավագույն կողմերով դրսևորեց: Ռիկին խփեց անգլիացիների հաղթական գնդակը, մեկ անգամ հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և ևս մեկ գոլային պահ ունեցավ:

-Նա շատ լավ խաղաց: Մենք հավատում ենք նրան: Երբ Ռիկին դաշտ մտավ, Գարի Նևիլն ինձ ասաց, որ նա գոլ է խփելու: Եվ արդյունքում նա գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ և երկու անգամ շատ մոտ էր նպատակին:

Ես գոհ եմ նրանից: Կարծում եմ՝ Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում խփած 15 գնդակը շատ բանի մասին է խոսում:

Ես ուրախ եմ Լամբերտի համար և ուրախ եմ, որ նրա խփած գնդակը մեզ հաղթանակ բերեց,- ասել է Հոջսոնը: Sky Sports