• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոյ Հոջսոնը գովել է Թաունսենդին

Անդրոս ԹաունսենդԱնգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը գովեստի խոսքեր է ասել «Տոտտենհեմի» վինգեր Անդրոս Թաունսենդի հասցեին, ով ճանաչվել է Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում (4:1) հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Թաունսենդի առաջին մեկնարկն ազգային հավաքականում դարձավ հաղթական: 22-ամյա Անդրոսը մասնակցեց Ուեյն Ռունիի գոլային գրոհին, իսկ հետո աչքի ընկավ հեռահար հարվածով:

Հենց Թաունսենդն էլ ճանաչվեց «Ուեմբլիում» տեղի ունեցած հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, և Հոջսոնը գովեստի խոսքեր է ասել իր սանի հասցեին:

-Անդրոսը մեծ ներդրում ունեցավ: Նա պետք է գոհ լինի այդ ամենից, քանի որ երիտասարդ ֆուտբոլիստի համար հեշտ չէ մեկնարկել Անգլիայի հավաքականում նման կարևոր խաղում:

Նա արժանի է հարգանքի: Նա հանգստությամբ և սառնասրտությամբ էր խաղում, որը ես տեսել եմ նրա մոտ «ՔՊՌ»-ում և վերջերս «Տոտտենհեմում» հանդես գալու ընթացքում: Ես ուրախ եմ, որ երեկ երեկոյան նա կարողացավ դա կրկնել,- Հոջսոնի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր