Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը չի երաշխավորում «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտի տեղը հիմնական կազմում:
Անցած չորեքշաբթի Հարտը շոտլանդացիների դեմ խաղում շատ լուրջ սխալ թույլ տվեց: Եվ հաշվի առնելով, որ անցած մրցաշրջանը ևս Ջոյի համար հաջող չդասավորվեց, Հոջսոնը կոչ է անում նրան զգոնությունը չկորցնել:
-Հիմնական կազմում հայտնվելու համար մրցակցությունն ավելի է մեծանում: Եվ Ջոն բաց է մրցակցության համար, ինչպես բոլորը: Ես չեմ կարող նրան երաշխիք տալ:
Հույս ունեմ, որ նա այն տղաներից չէ, ում վրա մեծ ազդեցություն է թողնում ցանկացած սխալը: Սակայն ես ուշադիր կհետևեմ նրա խաղերին, և հույս ունեմ, որ «Սիթիի» կազմում նա բարձր մակարդակով հանդես կգա,- հայտնել է Հոջսոնը: