«Կրիստալ Փելեսի» մարզիչ Ռոյ Հոջսոնը կարճատև հիվանդությունից հետո վերադարձել է աշխատանքի։
Հիշենք, որ Հոջսոնը բաց թողեց Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած «Աստոն Վիլլայի» դեմ խաղը՝ իր պարտականությունները հանձնելով օգնական Փեդի Մաքքարթիին։
«Փելեսը» բացատրել է Բիրմինգհեմում իրենց մարզչի բացակայությունը նրանով, որ 76 ամյա մասնագետն առավոտյան իրեն վատ է զգացել։
Այնուամենայնիվ, Հոջսոնի հիվանդությունը երկար չտևեց, և Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների ամենատարեց մարզիչը երեքշաբթի օրը վերադարձավ աշխատանքի՝ մարզելով «արծիվների» հիմնական թիմը:
Հավելենք, որ հաջորդ շաբաթ «Փելեսը» դերբի է անցկացնելու «Ֆուլհեմի» հետ, որից հետո երկու անգամ կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Լիգայի գավաթում և Պրեմիեր լիգայում։