Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կարծում է, որ «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտն իրեն վետերան է զգում ազգային հավաքականում:
Արդեն 7 տարի Թեոն հանդես է գալիս հավաքականում: Սպասվում է, որ այսօր կայանալիք խաղին Հոջսոնը խաղալու հնարավորություն կտա հարձակվողին:
-Թեոն ավելի քան հարմար է զգում վետերանի դերում: Արդեն բավականին երկար ժամանակ նա գտնվում է հավաքականում: Իմ աշխատելու ժամանակ կար մի շրջան, երբ նա անհանգստանում էր իր ապագայի վերաբերյալ այն պատճառով, որ «Արսենալի» հետ խնդիրներ ուներ նոր պայմանագրի շուրջ: Սակայն երբ նա կնքեց այդ պայմանագիրը, սկսեց շատ լավ խաղալ:
Նա դարձավ թիմի կարևոր անդամը: Նա շարունակում է բարելավվել գոլային վիճակագրությունը: Նախկինում մարդիկ կասկածում էին, որ նա կկարողանա գոլ խփել: Այժմ նա շատ լավ է ավարտին հասցնում հարձակողական գործողությունները,- հայտնել է մասնագետը: Daily Mirror