• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոյ Հոջսոնի օգնականը հետևելու է Քերոլին «Նյուքասլի» հետ խաղում

Էնդի ՔերոլԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը մտածում է Բրազիլիայի և Իռլանդիայի հետ ընկերական հանդիպումներին թիմ վերադարձնել «Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլին: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:

«Լիվերպուլի» ֆուտբոլիստը, ով այս պահին վարձակալությամբ հանդես է գալիս «Վեստ Հեմում», չի հրավիրվել հավաքական հոկտեմբերից: «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը ենթադրում է, որ Էնդիին չհրավիրելով հավաքական՝ Հոջսոնը չի ցանկանում արժանանալ հասարակության քննադատությանը:

Մինչդեռ Պրեմիեր Լիգայի վերջին 5 խաղերում հարձակվողը 4 գոլի հեղինակ է դարձել, և նորից իր վրա է հրավիրել Հոջսոնի ուշադրությունը: Ըստ պարբերականի՝ մարզիչն իր օգնական Ռեյ Լևինգտոնին ուղարկելու է «Վեստ Հեմ» – «Նյուքասլ» հանդիպմանը, որպեսզի վերջինս հետևի Քերոլի խաղին:

Միևնույն ժամանակ Հոջսոնը չի պատրաստվում վերոհիշյալ խաղերին հրավիրել «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին, ով համաձայնվել էր նորից սկսել ելույթներն Անգլիայի հավաքականում:

Հետաքրքիր փաստեր