• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոնալդուի առաջին գոլը այս մրցաշրջանում

Այս մրցաշրջանում Կրիշտիանու Ռոնալդուի առաջին գոլը օգնեց «Մանչեսթեր Յունայթեդին» 0-2 հաշվով հաղթել «Շերիֆին» և վաստակել Եվրոպայի լիգայի առաջին միավորները:

«Կարմիր սատանաներին» դժվար չէր կոտրել մրցակցի պաշտպանությունը։ 19-րդ րոպեին Ջեյդոն Սանչոն տուգանային հրապարակի եզրից Քրիստիան Էրիկսենից ստացավ գնդակը, հետնահանջի վրա հեռացրեց պաշտպանին ու գնդակն ուղարկեց դարպասի ստորին անկյունը՝ 0:1։

Հետո «Յունայթեդը» կարճ ընդմիջում վերցրեց։ Իր երկրպագուների աջակցությամբ՝ «Շերիֆը» փորձեց հարձակվել և նույնիսկ մի քանի հարված կատարեց, բայց բոլորն էլ անարդյունավետ էին։

Առաջին խաղակեսի վերջնամասում «սատանաները» կրկին ակտիվացան։ Սանչոյի հարվածը դարպասային գծում կասեցրեց պաշտպանը, սակայն հաջորդ գրոհում Դիոգո Դալոտը վաստակեց 11 մետրանոց, որն իրացրեց իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուն՝ 0:2։

Երկրորդ խաղակեսը բավականին ձանձրալի էր։ Դաշտի տերերը չէին կարողանում հասնել իրենց նպատակին, իսկ հյուրերը ցանկություն չունեին լարվելու։

«Յունայթեդը» հաջողության հասավ առաջին խաղակեսում ավելի բարձր դասի հաշվին՝ մեկ շաբաթ առաջ «Ռեալ Սոսյեդադից» կրած տնային պարտությունը մոռանալով:

«Շերիֆ» 0 – 2 «Մանչեսթեր Յունայթեդ»

Գոլեր: Սանչո 17, Ռոնալդու 39 (պ)

Հետաքրքիր փաստեր