Երեկ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտի հարևանությամբ տեղ ունեցավ Սէր Ալեքս Ֆերգյուսնի բրոնզաձույլ արձանի հանդիսավոր բացումը: Բացմանը ներկա էին հազարավոր երկրպագուներ, Ֆերգյուսոնի նախկին և ներկայիս ֆուտբոլիստներ:
Շնորհավորանքի իրենց խոսքն են ասել նաև Կրիշտիանու Ռոնալդուն և Դևիդ Բեքհեմը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «մանկունյանցիների» կազմում մասնակցել է 196 խաղի և խփել 84 գնդակ, Բեքհեմը՝ 265 խաղի և 62 գնդակ: