• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերսը բացառել է Ռեյնայի վերադարձը «Լիվերպուլ»

Պեպե Ռեյնա«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը բացառել է դարպասապահ Պեպե Ռեյնայի վերադարձը «Էնֆիլդ»:

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին վարձավճարով հանդես է գալիս «Նապոլիում», սակայն Ռեյնան դեռ երկու տարվա պայմանագիր ունի մերսիսայդյան ակումբի հետ:

Փետրվարի սկզբին Ռեյնան հայտնեց, որ ամռանը, երբ լրանա վարձակալության պայմանագիրը, նա կվերադառնա «Լիվերպուլ», որպեզի քննարկի իր ապագայի հետ կապված հարցերը: Սակայն ակնհայտ է, որ Պեպեն «Էնֆիլդում» չի մնա:

-Չէ որ նա արդեն հրաժեշտի նամակ է գրել, այդպես չէ՞: Ես զարմացած էի, որ վարձակալությամբ տեղափոխվող ֆուտբոլիստը նամակ է գրում: Ես կարծում էի, որ նա կվերադառնա, սակայն «Նապոլի» տեղափոխվելուց առաջ Պեպեն պարզ հասկացրեց, որ մտադիր չէ այլևս վերադառնալ «Լիվերպուլ»,- ասել է Ռոջերսը: The Telegraph