«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հուսով է, որ «Գուդիսոն Պարկում» այսօր կայանալիք խաղում «Էվերթոնը» կռիվ կտա «Մանչեսթեր Սիթիի» դեմ:
Նախորդ տուրում «կարմիրներն» անակնկալ պարտություն կրելով երկրորդ կազմով խաղացող «Չելսիից»՝ բաց թողեցին չեմպիոնական պայքարում ձեռք բերած առավելությունը և այժմ հուսով են, որ իրենց անմիջական մրցակից «Սիթին» միավորներ կկորցնի:
Իր համաքաղաքացիներին կարող է օգնել «Էվերթոնը», որը սեփական հարկի տակ վերջին չորս խաղերում հաղթել է «քաղաքայիններին»:
-Նրանք («Էվերթոնը») հիանալի թիմ ունեն, որը պայքարում Չեմպիոնների Լիգայում տեղ գտնելու համար: Նրանք կանեն այն, ինչ միշտ են արել: «Մանչեսթեր Սիթին» գիտի, որ իրենց բարդ խաղ էն սպասվում: Իսկ մենք պետք է մեր գործն անենք «Կրիստալ Փելեսի» դեմ խաղում:
Ես կդիտեմ «Էվերթոնի» դեմ խաղը,- ասել է Ռոջերսը: The Telegraph