Բրենդան Ռոջերսը վստահ է, որ կփրկեր «Լեսթերին» անկումից, եթե իրեն չհեռացնեին:
Ռոջերսն անցած կիրակի փոխադարձ համաձայնությամբ հեռացավ «Լեսթերից»՝ «աղվեսներին» թողնելով Պրեմիեր լիգայի նախավերջին հորիզոնականում։
«Լեսթերը» իր վերջին հնարավոր 18 միավորներից միայն մեկն է կարողացել ձեռք բերել, բայց Ռոջերսը համոզված է, որ կարող էր այնպես անել, որ մյուս մրցաշրջանում «աղվեսները» խաղային ԱՊԼ-ում:
«Բնականաբար, ես տխուր եմ հեռանալուց, երբ մրցաշրջանն այդքան մոտ է ավարտին: Ես լիովին հավատում էի, որ մենք կստանանք այն արդյունքները, որոնք անհրաժեշտ են ակումբը Պրեմիեր լիգայում պահելու համար»:
«Ցանկանում եմ հաջողություն մաղթել ակումբի բոլոր անդամներին՝ այս նպատակին հասնելու համար»:
«Ակումբի համար կա ուժեղ ենթակառուցվածք և լավ պայմաններ առաջ շարժվելու համար: Այն ունի համաշխարհային մակարդակի մարզաբազա, կրքոտ և անսասան երկրպագուներ, հմտություն և բնավորություն ունեցող խաղացողներ և հատուկ սեփականատերեր», – ասվում է Ռոջերսի հայտարարության մեջ: