«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, չնայած «Մանչեսթեր Յունայթեդից» կրած 2:1 հաշվով պարտության, գոհ է իր թիմի ցուցադրած խաղից:
-Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով: Ուղղակի առաջին խաղակեսում մենք մի փոքր անվստահ գործեցինք: Երկրորդ խաղակեսում բաց թողեցինք երկրորդ գնդակը, սակայն կարողացանք կռիվ տալ և կրճատել հաշվի տարբերությունը: Կարող էինք նաև խուսափել պարտությունից:
Մեր իրավիճակը այնքան էլ պարզ չէ: «Լիվերպուլում» շատ երիտասարդ ֆուտբոլիստներ կային, ովքեր առաջին անգամ էին «Օլդ Թրաֆորդում», այն դեպքում, երբ «Յունայթեդի» կազմում խաղում էին փորձառու վարպետներ,- ասել է Ռոջերսը: Sky Sports