• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերս. «Մինյոլեն Ռեյնայի մրցակիցն է, ոչ թե փոխարինողը»

Սիմոն Մինյոլե«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ Սիմոն Մինյոլեն կմիանա իր թիմին որպես Պեպե Ռեյնային մրցակից:

Ինչպես հայտնի է, «Լիվերպուլին» և «Սանդերլենդին» հաջողվել է համաձայնության գալ Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահի տեղափոխության հարցում: Հաջորդ շաբաթ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և կստորագրի պայմանագիրը: Գործարքը «կարմիրների» համար կարժենա 10 մլն ֆունտ:

Այս ամենի հետ կապված խոսվում էր, որ մերսիսայդցիները պատրաստվում են ազատվել Ռեյնայից, ում ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Սակայն Ռոջերսը վստահեցնում է, որ Մինյոլեն կդառնա ոչ թե Ռեյնային փոխարինող, այլ նրա մրցակիցը:

-Մենք Պեպեյի հետ մեկ ամիս առաջ խոսեցինք և ես հայտնեցի, որ պատրաստվում ենք իր համար լուրջ մրցակցություն ստեղծել: Մինյոլեի տեղափոխությունը Ռեյնայի համար անակնկալ չէ:

Պեպեն ֆանտաստիկ դարպասապահ է, սակայն Սիմոնն իրեն շատ լավ է դրսևորում: Նա նաև Բելգիայի հավաքականի կարևոր մասն է կազմում:

Աշխատելով Պեպեյի հետ՝ դուք կնկատեք, որ նա հիանալի մարդ է,- հայտնել է Ռոջերսը: talkSPORT