• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ռոջերս. «Սթարիջը կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողներից մեկը»

Բրենդան Ռոջերս, Դանիել Սթարիջ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը գովեստի խոսքեր է ասել թիմի հարձակվող Դանիել Սթարիջի հասցեին և հայտնել, որ նա կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողներից մեկը:

«Ֆուլհեմի» հետ երեկ կայացած խաղում անգլիացի հարձակվողի հեթ-տրիկը կամային հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին»: «Էնֆիլդ» տեղափոխվելուց հետո Սթարիջը 15 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ:

-Նա գոլեր է խփում այն պահից, երբ տեղափոխվեց այստեղ: 15 խաղում նա դարձել է 11 գոլի հեղինակ, ինչը ֆանտաստիկ արդյունք է:

Նա կարող է գոլ խփել յուրաքանչյուր խաղում: Ես զգում էի, որ նրան պայմաններ են պետք իր տաղանդը ցուցադրելու համար: Այսօր մենք տեսանք նրա արագությունը և տեխնիկան:

Առաջին դեպքում նա հիանալի ավարտին հասցրեց գոլային գրոհը: Երկրոդ դեպքում ուղղակի գնդակը ուղարկեց դարպասը, իսկ երրոդ անգամ նա օգտագործեց երիտասարդ Կոուտինյոյի հիանալի փոխանցումը:

Նա մեծ տաղանդ ունի և ես կարծում եմ, որ կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի լավագույն հարձակվողներից մեկը,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Ռոջերսը:

Հետաքրքիր փաստեր