«Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին կարծում է, որ իր մարզիչ Արսեն Վենգերին արդեն կարելի է դասել ակումբի լեգենդների շարքին:
Շաբաթ օրը Պրեմիեր Լիգայում «Չելսիի» դեմ խաղը հետաքրքիր է ոչ միայն չեմպիոնական մրցավազքի առումով, այլ նաև նրա համար, որ այդ խաղը կլինի Վենգերի համար 1000-րդը «Արսենալի» ղեկին:
Եվ չնայած որ ֆրանսիացի մարզիչը վերջին տարիների ընթացքում չի կարողանում լուրջ հաջողությունների հասնել, Ռոսիցկին վստահ է, որ իր մարզիչն արժանի է լեգենդ կոչվելուն:
-Դա իսկապես եզակի նվաճում է: Չեմ կարծում, որ ապագայում ինչ որ մեկին հաջողվի նման բան անել: Նա այս ակումբի լեգենդն է,- Ռոսիցկիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: