«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին չի կարողանա օգնել իր թիմին Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղի ժամանակ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Ենթադրվում է, որ 27-ամյա հարձակվողը դեռ չի ապաքինվել քթի՝ սինուսիտ կոչվող բորբոքային հիվանդությունից: Նա բաց է թողել նաև Անգլիայի գավաթի 5-րդ փուլի «Ռեդինգի» դեմ խաղը (2:1):
Հիշեցնենք, որ «ՔՊՌ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին Լոնդոնում: