Ալեքս Ֆերգյուսոնը հանգիստ չի տալու հարձակվող Ուեյն Ռունիին: «Կլուժի» հետ կայանալիք խաղին Ռունին դաշտ դուրս կգա հենց առաջին րոպեներից:
-Եթե Ուեյնը բաց է թողնում այս կամ այն հանդիպումը, ուրեմն նրան պետք է մի քանի խաղ խաղային ռիթմի մեջ նորից մտնելու համար: Ահա թե ինչու նա կխաղա չորեքշաբթի օրը: Ռունիին խաղային պրակտիկա է պետք,-ասել է Սէր Ալեքսը:
Նման որոշումը ռիսկային է ռմբարկուի համար, քանի որ վերջերս անգլիացին խնդիրներ ուներ առողջության հետ, իսկ առջևում կարևորագույն հանդիպում է «Մանչեսթեր Սիթիի» հետ:
«Մանչեսթեր Յունայթեդն» արդեն դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ և այսօրվա խաղը կորցրել է նշանակությունը «մանկունյացիների» համար: Սա ընդամենը մարզանք է «կարմիր սատանաների» համար կիրակի օրը կայանալիք խաղից առաջ: