«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հրաժարվել է սկսել բանակցություններն ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում է Goal-ը, 27-ամյա հարձակվողը դեռևս չի բացառում «Յունայթեդից» հեռանալը: Այս ամենի հետ կապված Ռունիի ներկայացուցիչներն արդեն հայտնել են ակումբին, որ ֆուտբոլիստը մտադիր չէ պայմանագիրը երկարաձգելու համար բանակցել:
Հիշեցնենք, որ Ռունիի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2015թ-ին: