«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին ներողություն է խնդրել Պրեմիեր Լիգայում «Վեստ Հեմի» դեմ խաղում ստացած իր կարմիր քարտի համար:
Ստյուարտ Դաունինգի նկատմամբ կոպիտ խաղալով և գլխավոր մրցավար Լի Մեյսոնից կարմիր քարտ ստանալով՝ Ռունին խաղի վերջին կես ժամում իր թիմին թողեց 10 ֆուտբոլիստներով: «Կարմիր սատանաները» ծանր խաղ անցկացրին, սակայն կարողացան հաղթել 2:1 հաշվով: Ուեյնը գիտակցում է, որ սխալ է թույլ տվել:
-Այժմ ես հասկանում եմ, որ այս պահին սխալ գնահատեցի իրավիճակը: Դա կարմիր քարտ էր:
Ես ներողություն եմ խնդրում տղաներից: Մենք հայտնվեցինք վտանգավոր իրավիճակում, երբ մրցակիցը փորձում էր կոտրել մեր դիմադրություն,- ասել է Ռունին: Sky Sports
Ավելացնենք, որ Ռունին որակազրկվել է 3 խաղով: