Ինչպես հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը, «մանկունյանցիների» հարձակվող Ուեյն Ռունին որոշել է մնալ «Օլդ Թրաֆորդում»: The Guardian
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին 27-ամյա Ռունին խնդրեց ակումբին՝ վաճառել իր տրանսֆերը: Անգլիայի հավաքականի հարձակվողի պոտենցիալ գնորդներն էին «ՊՍԺ»-ն, «Չելսին» և «Արսենալը»:
Սակայն այժմ իրավիճակը փոխվել է, և Ռունին մտադիր է նոր կյանք սկսել «Յունայթեդում»: Երկրորդ երեխայի ծնվելուց հետո Ռունին չէր էլ մտածում Անգլիայից, իսկ այժմ նաև ակումբից հեռանալու մասին:
Աղբյուրի հաղորդմամբ, Ռունիի որոշումը կարող է կապված լինել ակումբի հետ նոր պայմանագրի քննարկման հետ: Այս պահին Ռունին վաստակում է շաբաթական 300 հզր ֆունտ:
Ավելացնենք, որ Ռունիի և Մոյեսի հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ, երբ երկուսն էլ վերադառնան հանգստից: