Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը Շոտլանդիայի դեմ ընկերական խաղին մասնակցելու համար հավաքական է հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին և «Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտին:
Էնդի Քերոլի և Դանիել Սթարիջի բացակայությունը հնարավորություն տվեց 31-ամյա Լամբերտին, առաջին անգամ իր կարիերայում հանդես գալ ազգային հավաքականում: Հրավիրվել է նաև ազգային հավաքականի աստղ Ուեյն Ռունին, ով ամբողջությամբ բաց է թողել «Յունայթեդի» մինչմրցաշրջանային նախապատրաստությունը:
Չնայած առողջական որոշ խնդիրներին, հավաքական է հրավիրվել նաև «Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն: Ինչպես ակնկալվում էր, Հոջսոնը նաև հրավիրել է Ռունիի թիմակից Վիլֆրիդ Զախային:
Հավելենք, որ շոտլանդացիների հետ ընկերական հանդիպումը կկայանա չորեքշաբթի երեկոյան «Ուեմբլիում»:
Շոտլանդիայի դեմ խաղում Անգլիայի հավաքական են հրավիրվել`
Դարպասապահներ. Բեն Ֆոսթեր («Վեստ Բրոմվիչ»), Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»), Ջոն Ռադի («Նորվիչ»):
Պաշտպաններ. Լեյթոն Բեյնս («Էվերթոն»), Գարի Կեհիլ, Էշլի Քոուլ (երկուսն էլ «Չելսի»), Ֆիլ Ջագելկա («Էվերթոն»), Գլեն Ջոնսոն («Լիվերպուլ»), Ֆիլ Ջոնս, Քրիս Սմոլլինգ (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդ»), Քայլ Ուոլկեր («Տոտտենհեմ»):
Կիսապաշտպաններ. Մայքլ Կարրիկ, Թոմ Քլևերլի, Էշլի Յանգ, Վիլֆրիդ Զախա (բոլորն էլ «Մանչեսթեր Յունայթեդ»), Սթիվեն Ջերարդ («Լիվերպուլ»), Ֆրենկ Լեմպարդ («Չելսի»), Ջեյմս Միլներ («Մանչեսթեր Սիթի»), Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն, Թեո Ուոլկոտ, Ջեկ Ուիլշեր (բոլորն էլ «Արսենալ»):
Հարձակվողներ. Ջերմեյն Դեֆո («Տոտտենհեմ»), Ուեյն Ռունի, Դենիել Ուելբեք (երկուսն էլ «Մանչեսթեր Յունայթեդ»), Ռիկի Լամբերտ («Սաութհեմպտոն»):