«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին հայտնել է, որ իրենք աջակցում են թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեային:
Դե Խեան «Յունայթեդում» է 2011թ-ից, սակայն վերջին ժամանակները մամուլում լուրեր են հայտնվել, որ Սէր Ալեքսը դժգոհ է իսպանացի դարպասապահից և մրցաշրջանի ավարտին կբաժանվի նրանից:
Այդ լուրերը նոր թափ ստացան «Տոտտենհեմի» հետ խաղից հետո, որ Դավիդը վերջին րոպեներին կոպիտ սխալ թույլ տվեց: Սակայն Ռունին չի կարծում, որ իրենք թույլ դարպասապահ ունեն:
-«Ֆուլհեմի» հետ նա հիանալի հանդես եկավ: Ինձ չի անհանգստացնում «Տոտտենհեմի» հետ խաղի դրվագը: Այդ խաղում նա 5-6 սեյվ կատարեց:
Մենք բոլորս վստահում և աջակցում ենք նրան: Նա լավ դարպասապա է, ում հիանալի ապագա է սպասվում,- ասել է Ռունին: ESPN