«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան կարծում է, որ կիրակի օրը «Էթիհադում» կայացած խաղի ժամանակ «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան պետք է հեռացվեր խաղադաշտից:
Հիշեցնենք, որ այդ խաղի 66-րդ րոպեին Կոստայի հետ վիճաբանելու համար «Սիթիի» արգենտինացի պաշտպանը երկրորդ դեղին քարտը ստացավ և լքեց խաղադաշտը: Դեղինի արժանացավ նաև Կոստան, սակայն Սաբալետան կարծում է, որ իր մրցակիցն ավելի խիստ պատժի էր արժանի:
-Ես ցանկանում եմ բոլորից ներողություն խնդրել այսօրվա իմ կարմիր քարտի համար: Սակայն տեսնելով այս նկարը՝ ես չեմ կարողանում հավատալ, որ Դիեգո Կոստան մնաց դաշտում,- թվիթերյան իր էջում գրել է Սաբալետան:
I would like to apologise to everyone for my red card today.
— Pablo Zabaleta (@pablo_zabaleta) September 21, 2014
However after seeing this image I can’t believe that Diego Costa remained on the pitch. pic.twitter.com/WwjyG9CXzx
— Pablo Zabaleta (@pablo_zabaleta) September 21, 2014