Ինչպես հաղորդում է The Telegraph պարբերականը, «Բազելի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահի համար մղվող պայքարում հաղթեց «Չելսին»:
Հիշեցնենք, որ Սալահին իր թիմում էր ցանկանում տեսնել նաև «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: Սակայն մերսիսայդցիներն արդեն հաշտվել են այն մտքի հետ, որ 21-ամյա եգիպտացին կուժեղացնի իրենց մրցակցին:
Սալահի ներկայացուցիչն ավելի քան վստահ է, որ Մոհամեդն իր կարիերան կշարունակի «Սթեմֆորդ Բրիջում»: Ավելացնենք, որ լոնդոնցիները շվեյացարական ակումբին 10 մլն ֆունտ են առաջարկել: