«Անժիի» պաշտպան Քրիստոֆեր Սամբան բուժզննում է անցել «Քուինս Պարկ Ռեյնջերսում»: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Մոտակա ժամերս ֆուտբոլիստը պետք է ստորագրի անձնական պայմանագիր լոնդոնյան ակումբի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնում էին, որ Սամբայի աշխատավարձը «Քուինս Պարկ Ռեյնջերսում» կազմելու է շաբաթական 100 հազար ֆունտ: