«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է կիսապաշտպան Սամիր Նասրիի հետ հինգ տարվա պայմանագիր ստորագրելու մասին: Ֆրանսիացին «քաղաքայիններին» է միացել 2011թ-ին՝ «Արսենալից»: Այդ պահից Նասրին «Սիթիում» մասնակցել է 129 խաղի՝ դառնալով 22 գոլի հեղինակ, երկու անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, մեկ անգամ նվաճել երկրի գավաթը:
Սամիրի նախորդ պայմանագիրը կլրանար հաջորդ ամռանը, և կողմերը համաձայնվեցին երկարաձգել այն: Լուրերի համաձայն, Նասրին «Էթիհադում» մնալու համար համաձայնվել է իջեցված աշխատավարձին:
-Ես իսկապես երջանի եմ այս պայմանագրի համար և ես իմ ապագան կապում եմ «Սիթիի» հետ: Դա այն է, ինչ ես ուզում եմ, և ես շատ ուրախ եմ, որ հասանք այս համաձայնությանը: Հուսով եմ՝ մենք կշարունակենք տիտղոսներ նվաճել:
Ինձ ժամանակ պահանջվեց Մանչեսթերի կյանքին հարմարվելու համար, քանի որ, երբ դու այստեղ ես գալիս Լոնդոնից, ամեն ինչ այլ է թվում: Սակայն անցած տարի ամեն ինչ փայլուն ստացվեց, ես վայելում եմ իմ խաղը և Մանչեսթերի կյանքը: Ես ինձ այստեղ լավ եմ զգում և կարծում եմ, որ դուք դա նկատել եք,- ասել է Նասրին: