• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սամիր Նասրի. «Ես լավագույն մարզավիճակում եմ»

Սամիր Նասրի«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնել է, որ հաղթահարել է դժվարություններն ու այժմ լավագույն մարզավիճակում է գտնվում:

Անցած ամիս «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանեց, որ նույնիսկ ցանկանում է ապտակել Նասրիին, քանի որ վերջինս չի օգտագործում իր տաղանդը և միշտ չի ցուցադրում այն խաղը, որին ընդունակ է:

Մինչդեռ այժմ Սամիրն իսկապես հիանալի մարզավիճակ է ձեռք բերել: Երեկ կայացած Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում ֆուտբոլիստը դարձավ գոլի հեղինակ:

-Այժմ ես խաղում եմ իսկապես լավ, իսկապես հիանալի: Ես վստահ եմ ինձ վրա: Մնում է երազել, որ ես այսպես խաղայի հենց մրցաշրջանի մեկնարկից: Սակայն ինձ խոչընդոտեցին վնասվածքները:

Ամբողջ ուժով աշխատում եմ հանուն մեր թիմի: Մենք կպայքարենք մինչև առաջնության վերջը, բացի այդ մենք ցանկանում ենք նվաճել Անգլիայի գավաթը,- հայտնել է Նասրին: Sky Sports

Հետաքրքիր փաստեր