• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սամիր Նասրի. «Կրոնկեն ստիպեց Վենգերին ինձ վաճառել»

Սամիր Նասրի«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնել է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լոնդոնյան ակումբի ղեկավարների ճնշման տակ է իրեն վաճառել «Սիթիին»:

2011թ-ի օգոստոսին «զինագործները» Նասրիին 24 մլն ֆունտով վաճառեցին «Մանչեսթեր Սիթիին»: Նասրիի խոսքերով, Վենգերը սիտպված էր լսել առաջարկը, քանի որ ակումբի ամերիկացի սեփականատերը չէր ցանկանում գումարներ կորցնել այն ֆուտբոլիստից, ում պայմանագիրը լրանում էր մեկ տարուց:

Կրոնկեն ցանկանում էր հասկացնել, որ միայն ինքը կարող է զբաղվել «Արսենալի» տրանսֆերային քաղաքականությամբ, ինչը Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար անընդունելի էր:

-Վենգերն ինձ ասաց, որ Սեսկը կհեռանա, բայց ես կմնամ, սակայն Կրոնկեն շատ փող էր ուզում: Երբ Սեսկը արդեն հեռացել էր, մարզիչն ասաց, որ մեր միակ ձեռքբերումը կլինի Ժերվինյոն: Այդ ժամանակ ինձ պայմանագրով մեկ տարի էր մնում, ինչի համար ես որոշեցի հեռանալ,- Նասրիի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հետաքրքիր փաստեր