Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Սամի Հյույուպիան խոստովանել է, որ երազում է ապագայում մարզել «Լիվերպուլը»:
39-ամյա Հյույուպիան փայլուն սկսեց իր մարզչական գործունեությունը «Բայերում»: Սամիի գլխավորությամբ «Բայերը» Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 21 հնարավորից հավաքել է 18 միավոր: Սակայն Հյույուպիան, ով 10 տարի պաշտպանել է «Լիվերպուլի» գույները, չի թաքցնում իր ամբիցիաները:
-Իմ սրտում երկու յուրահատուկ վայր կա: Իմ ցանկություններում իր ուրույն տեղն ունի «Լիվերպուլը» գլխավորելու ցանկությունը,- Հյույուպիայի խոսքերն է մեջբերում ESPN-ը: