«Սանդերլենդը» հայտարարել է Ռոբերտո Դե Ֆանտիի և Վալենտինո Անջելոնիի նշանակումների մասին` մարզական տնօրենի և գլխավոր սկաուտի պաշտոններում համապատասխանաբար:
Մինչև հիմա «կատուները» չունեին մարզական տնօրենի պաշտոն, բայց նոր մարզիչ Պաոլո Դի Կանիոն ցանկացավ իր կողքին ունենալ մեկին, ով իր վրա կվերցնի անհրաժեշտ ֆուտբոլիստներ որոնելու և ձեռք բերելու պարտականությունները:
Տաղանդավոր խաղացողներ փնտրելու գործում Դե Ֆանտիին կօգնի Անջելոնին, ով ավելի վաղ Ռոբերտոյի հետ աշխատել է «Ուդինեզեում» և այնտեղից է հայտնի դարձել:
Անջելոնիին Իտալիայում անվանում են «Ուդինեզեի մոդելի» ստեղծող, քանի որ նա շատ տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստների է գտել, բարձր մակարդակի հասցրել և հետո մեծ գումարների դիմաց վաճառել թոփ-ակումբներին: Հենց Վալենտինոյի աշխատանքի շնորհիվ են հայտնաբերվել այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Սալի Մունտարին, Ասամոա Գյանը, Ալեքսիս Սանչեսը, Դավիդ Պիզարոն և Վիչենցո Յակվինտան: