«Տոտտենհեմի» կիսապաշտպան Սանդրոն ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողնելու մրցաշրջանի մնացած հատվածը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
23-ամյա ֆուտբոլիստը վնասել էր ծունկը Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ խաղի ժամանակ (0:0):
Երկու օր առաջ Սանդրոն վիրահատեց ծունկը: Ապաքինման հստակ ժամկետը դեռ չի նշվում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 22 հանդիպում և խփել 1 գնդակ: