«Տոտտենհեմի» բրազիլիացի կիսապաշտպան Սանդրոն իր ուրախությունն է հայտնել հայրենակից Պաուլինյոյի ժամանման հետ կապված:
Դեռ երկուշաբթի օրը Պաուլինյոն խոստավանեց, որ շուտով պետք է ավարտին հասցնի իր տեղափոխությունը «Կորինտիանսից» «Տոտտենհեմ»` 17 մլն ֆունտի դիմաց: Սանդրոն վստահ է, որ հավաքականի իր թիմակիցը լոնդոնցիներին ավելի կուժեղացնի:
-Կարծում եմ՝ նա ամեն անհրաժեշտ բան ունի, որպեսզի այստեղ լավ հանդես գա: Այս ակումբը հրաշալի կառուցվածք ունի: Վերջին տարիներին մենք պայքարում ենք ամենաբարձր նպատակների համար և հանդես ենք գալիս եվրոպական մրցաշարերում: Ակնհայտ է, որ Պաուլինյոն կուժեղացնի մեր թիմը:
Ես միայն կարող եմ ասել. «Բարի գալուստ «Տոտտենհեմ», Պաուլինյո»: Ես շատ ուրախ եմ: Ես կփորձեմ անել այն ամենն, ինչ Էուրելյո Գոմեսն արեց, երբ ես տեղափոխվեցի այստեղ: Նա մեծ դեր խաղաց և օգնեց ինձ հարմարվել: Եթե Պաուլինյոն իմ կարիքն ունենա, ես կօգնեմ: Ես ողջունում եմ նրան,- Globo Esporte-ի հետ հարցազրույցում ասել է Սանդրոն: