• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սանդրոն ուրախ է Պաուլինյոյի տեղափոխության համար

Սանդրո և Պաուլինյո«Տոտտենհեմի» բրազիլիացի կիսապաշտպան Սանդրոն իր ուրախությունն է հայտնել հայրենակից Պաուլինյոյի ժամանման հետ կապված:

Դեռ երկուշաբթի օրը Պաուլինյոն խոստավանեց, որ շուտով պետք է ավարտին հասցնի իր տեղափոխությունը «Կորինտիանսից» «Տոտտենհեմ»` 17 մլն ֆունտի դիմաց: Սանդրոն վստահ է, որ հավաքականի իր թիմակիցը լոնդոնցիներին ավելի կուժեղացնի:

-Կարծում եմ՝ նա ամեն անհրաժեշտ բան ունի, որպեսզի այստեղ լավ հանդես գա: Այս ակումբը հրաշալի կառուցվածք ունի: Վերջին տարիներին մենք պայքարում ենք ամենաբարձր նպատակների համար և հանդես ենք գալիս եվրոպական մրցաշարերում: Ակնհայտ է, որ Պաուլինյոն կուժեղացնի մեր թիմը:

Ես միայն կարող եմ ասել. «Բարի գալուստ «Տոտտենհեմ», Պաուլինյո»: Ես շատ ուրախ եմ: Ես կփորձեմ անել այն ամենն, ինչ Էուրելյո Գոմեսն արեց, երբ ես տեղափոխվեցի այստեղ: Նա մեծ դեր խաղաց և օգնեց ինձ հարմարվել: Եթե Պաուլինյոն իմ կարիքն ունենա, ես կօգնեմ: Ես ողջունում եմ նրան,- Globo Esporte-ի հետ հարցազրույցում ասել է Սանդրոն: