«Տոտենհեմի» կիսապաշտպան Սանդրոն իր առաջին գոլը խփեց այս մրցաշրջանում. վերջին անգամ նա գոլ խփել էր 18 ամիս առաջ: «Ֆուլհեմի» դեմ տոնած հաղթանակից հետո (0:3) Սանդրոն պատմել է իր գոլի մասին և նաև նշել, որ թիմն այս անգամ հիանալի խաղ ցուցադրեց:
-Ես շատ երջանիկ եմ, պարզապես անհավանական է: Սա իմ առաջին գոլն էր մրցաշրջանում, բացի այդ մենք նաև հաղթեցինք: Սա մեծ հաղթանակ էր: Մեզանից յուրաքանչյուրը հիանալի խաղ ցուցադրեց, և մենք պարտավոր ենք շարունակել այդպես խաղալ:
Ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ֆուտբոլիստը նշել է նաև, որ պետք է փորձի նոր գոլեր խփել:
-Այս գոլն ինձ համար իսկապես շատ կարևոր էր,-ասել է Սանդրոն: