• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սանդրո Տոնալին կդառնա «Նյուքասլի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը

Սանդրո Տոնալիին ձեռք բերելու միջոցով «Նյուքասլը» ցանկանում է թարմացնել ակումբային տրանսֆերային ռեկորդը։

Այս պահին «Նյուքասլի» ամենաթանկ ձեռքբերումը համարվում է Ալեքսանդր Իսակը։ Նրան ձեռք բերելու համար «կաչաղակները» «Ռեալ Սոսյեդադին» վճարեցին 60 միլիոն ֆունտ։

Այնուամենայնիվ, առաջիկա օրերին Տոնալին կարող է Իսակից խլել այդ «տիտղոսը»։

Ինչպես հայտնում է The Independent-ը, «Նյուքասլի» սպորտային տնօրեն Դեն Էշվորթն արդեն Իտալիայում է և «Միլանի» ղեկավարների հետ բանակցություններ է վարում 23 ամյա Տոնալիի տրանսֆերի շուրջ:

Միաժամանակ իտալական աղբյուրները նշում են, որ ինքը՝ Սանդրոն, արդեն համաձայնել է միանալ «Նյուքասլին»։

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն նախատեսում է օգտագործել Տոնալիին պաշտպանության գծում, ինչը  թույլ կտա Բրունո Գիմարայնսին ակտիվորեն մասնակցել հարձակողական գործողություններին:

Հետաքրքիր փաստեր